▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե պարոն Լիսկան չի նստելու, ուրեմն նոր սպանություններ են լինելու». Րաֆֆի Հովհաննիսյան

Հայաստանի գրողների միության շենքում,   Վրեժ Իսրայելյանի հոգեհանգստի հետ կապված, «Ժառանգություն » կուսակցության  նախատեսած համագումարի փոխարեն , այսօր  տեղի է ունեցել  կարճտև հանդիպում, որի ընթացքում ելույթ է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանը: 

«Ժառանգության » առաջնորդը, նշել է, որ այն ինչ իրենք նախաձեռնել են, դեռ ուժի մեջ է և ոչ ոք իրավունք  չունի  ինչ-որ մի դրվագի, կամ չկատարված ակնկալիքի հիմնա վրա գնահատական տալ:

Նա անդրադարձել է ԱԺ-ում Վերահսկիչ պալատի ղեկավարի ելույթին  և  Սյունիքի դեպքերին: Խորհուրդ է տալիս Վերահսկիչ պալատի   զեկույցներից չզարմանալ ՝ նշելով, որ այս իշխանություների օրոք այդ հարցը չի լուծվելու: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի  մեկ - երկուսին հրապարակային պատժելն ու  բանտ նստեցնելը հարցի լուծում չէ, պատասխանատվությունը պետք է կրեն ավելի վերեւից:

Անդրադառնալով Գորիսում հնչած կրակոցներին եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին չպատժելու հանգամանքին՝ ասել է. «Եթե պարոն Լիսկան չի նստելու, ուրեմն նոր սպանություններ են լինելու»:

Ժառանգության առաջնորդը հայտնել  է նաև , որ վաղը մի քանի օրով  իրենք մեկնելու են Սյունիքի մարզ: Այս ամսվա վերջում Ժառանգության ներկայացուցիչները կլինեն նաեւ Շիրակի եւ Լոռու մարզերում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին