▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե պետության առաջին դեմքը չի պատկերացնում, թե ինչ է պետական սահմանը, ո՞նց կարող է այն պաշտպանել․ Մելքումյան

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Երեկ հերթական անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնողն ակնհայտ ցույց տվեց, որ կիլոմետրերով հեռու է ինչպես պետականաշինությունից և պետական մտածողությունից, այնպես էլ՝ այդ պաշտոնին համարժեք տարրական գիտելիքներից:

Ընդհանրապես չարժեր սրանից հետո, որ մենք անդրադառնայինք այդ սուբյեկտի արտահայտած «մտքերին», բայց անհնար է:

Ի՞նչ կապ ունի վարչական սահմանը պետական սահմանի հետ:

Վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանվում են համայնքների տարածքների ներքին սահմանները:

Պետական սահմանն ունի իր բովանդակությունը և կառուցվածքը՝ անվտանգության գոտին, ենթակառուցվածքները, սպասարկող այլ կառույցներ, և այլն:

Պետական սահմանի բովանդակությունը կազմող տարածքները՝ այսպես կոչված բաժանարար գծերը պետք է նաև, իհարկե, ոչ միշտ, թելադրվեն տվյալ տարածքի ռելիեֆի բնական բնագծերով, օրինակ՝ գետեր, լեռներ, ձորակներ, և այլն (որտեղ որ դա հնարավոր է):

Կան պետություններ, որտեղ սահմանամերձ գոտիների հողերը չեն կարող օտարվել առանց, օրինակ, պաշտպանության նախարարության կամ հատուկ ծառայության համաձայնության:

Ինչևէ: Եթե պետության առաջին դեմքը չի պատկերացնում, թե ինչ է պետական սահմանը, ո՞նց կարող է այն պաշտպանել:

Այնպես որ՝ հերթական անգամ մի՛ տարածիր, մեղմ ասած, ապատեղեկատվություն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին