▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Պուտինը ուզում է բանտում հանդիպի Քոչարյանին, ապա թող զգույշ լինի, որ հետևից դուռը չփակենք

«Եթե Վլադիմիր Պուտինը ուզում է բանտում հանդիպի Ռոբերտ Քոչարյանին, ապա թող զգույշ լինի, որ հետևից դուռը չփակենք...»։

Նման գրառում է ֆեյսբուքյան իր էջում կատարել Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, թե Վլադիմիր Պուտինի՝ Երեւանում նախատեսված ԵՏՄ գագաթաժողովի շրջանակներում կատարելիք հայաստանյան այցի կապակցությամբ, ՌԴ նախագահի նշյալ ծառայությունները, ի թիվս այլ խնդիրների, բարձրացրել են անվտանգության լիարժեք պայմանների ապահովումը՝ ՔԿՀ այցելելու համար: 

«Թեպետ մեր աղբյուրները չեն պարզաբանում ՔԿՀ այցելելու պատճառները, սակայն պետք է ենթադրել, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանին այցելելու Վլադիմիր Պուտինի ցանկության մասին է»,-նշվում էր հրապարակման մեջ:

Նշենք, որ Դանիել Իոաննիսյանի այս գրառումից հետո համացանցում բուռն քննարկում է սկսվել։ 

Արձագանքների մեջ կան ինչպես հումորային ակնարկներ, այնպես էլ լուրջ քննադատություն․․․

«Բա Մոսկվային ե՞րբ ենք Իսկանդերով խփելու»,-նման գրառում է կատարել փաստաբան Երվանդ Վարոսյանը։ 

Իսկ ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը նման գրառում է կատարել․

«Սա հասկանու՞մ է, որ իրա անունը կառավարության՝ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար կարգի խախտմամբ մոտ 17 մլն դրամ ստանալու մասին հայտնի որոշումից հետո, շաաաաատ սերտորեն կապվումա Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի անվան հետ, որը մի քանի օրից կարողա, մի անգամ էլ ասեմ՝ կարողա հանդիպի ՌԴ նախագահ Պուտինի հետ, որին հաստատ ասելու են, ովա իրա հետևից բանտի «դուռ փակողը»»։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին