▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Քըլըչը համաձայնի`այս ֆորումը կարող է պատմական դառնալ»․Բանավեճ՝ հայ–թուրքական սահմանի վերաբերյալ

«Եթե Սերդար Քըլըչը համաձայնի, ապա այս ֆորումը կարող է պատմական դառնալ»․ Բանավեճ՝ Ռուբինյանի եւ Քըլըչի միջև՝ հայ–թուրքական սահմանի բացման վերաբերյալ

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը և սահմանների բացմանը հենց հիմա՝ այսօր։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Եթե Սերդար Քըլըչը համաձայնի, ապա այս ֆորումը կարող է պատմական դառնալ»,- նշել է նա։

Թարմացված․ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն Անթալիայում դիվանագիտական համաժողովի ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում:
«Մենք պայմանավորվել ենք բացել Հայաստանի և Թուրքիայի միջև միջպետական ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր ունեցողների, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար»,- ասել է Քըլըչը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ավիաչվերթներ են իրականացվում, ինչը վկայում է երկու երկրների քաղաքացիների միջև երկխոսության մասին:
«Սահմանների բացումը միակ քայլը չէ. պայմաններ ենք ստեղծում նաև առևտուրը շարունակելու համար»,- հավելել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին