▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Ռուսաստանում այդ սարսափելի օրինագիծն ընդունվի Հյաստանում 1 տարուց էլ մարդ չի մնա

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կառավարությունը Պետական դումա է ներկայացրել մի նոր օրինագիծ, որ քաղաքացիություն ստանալու նոր կանոններ է նախատեսում ռուսալեզու քաղաքացիների համար: Այսպիսով այս նոր օրինագծի համաձայն՝ նախկին խորհրդային հանրապետությունների այն բնակիչները, ովքեր տիրապետում են ռուսաց լեզվին, քաղաքացիություն կարող են ստանալ երեք ամսում, եթե մշտական բնակություն հաստատեն Ռուսաստանում և հրաժարվեն իրենց քաղաքացիությունից: Ըստ օրինագծի այս ամենի համար բավարար կլինի ընդամենը հանձնել ռուսաց լեզվի քննություն:

Տեսեք սա իբր կապվում է Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների հետ, բայց փաստորեն անդրադառնալու է նաև մի շարք պոստսովետական երկրների, այդ թվում և Հայաստանի վրա:

Կարելի է վստահ ասել, որ այն հարյուր հազարավոր արտագնա աշխատողներևը, ովքեր ամեն տարի մեկնում են Ռուսաստան աշխատելու, պոտենցիալ Ռուսաստանի քաղաքացիներ են: Դժվար թե Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների մեծ մասը, լինեն դրանք օրինական, թե ոչ օրինական բնակվողներ և աշխատողներ այս տարիների ընթացքում ռուսերեն չսովորեին: Ես վստահ եմ որ շատերն առանց աչքները թարթելու կհրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից, և ձեռք կբերեն Ռուսաստանի քաղաքացիություն մեծացնելով իրենց՝ ավելի բարենպաստ պայմաններով աշխատելու շանսերը, էլ չեմ խոսում բոլոր այն մարդկանց մասին, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում և «տեխնիկապես» հնարավորություն ունեն դառնալ Ռուսաստանի քաղաքացիներ: Պատկերացնու՞մ եք, թե Ռուսաստանը գրչի մեկ հարվածով ինչ ճակատագրական և առանցքային կարևորություն ունեցող որոշում է կայացրել Հայատանի համար, թեկուզր անուղղակիորեն:

Ի՞նչ կարելի է ասել այս պարագայում Ռուսաստանին: Իրավիճակն այնպիսին է, որ այսօրվա դրությամբ մենք՝ հայերս, նստած ահ ու դողով սպասում ենք, թե երբ պետք է ավարտվի Ուկրաինայի ճգնաժամը և բնավ ոչ այն պատճառով, որ շատ ենք անհանգստանում այդ երկրում ապրող մարդկանց մասին: Բանն այն է, որ այդ ճգնաժամի պատճառով ռուսական ռուբլին գնալով արժեզրկվում է, իսկ ռուբլու և առհասարակ Ռուսաստանի տնտեսության հետ կատարվող ցանկցած երևույթ ուղղակիորեն անդրադառնում է մեր պետության կայունության վրա, քանի որ երկիրը գոյատևում է Ռուսաստանից եկող տրանսֆերտների հաշվին: 

Ամենամեծ դժբախտությունն այն է, որ Հայաստանն այնքան խոցելի է, որ ցանկացած որոշում Ռուսաստանի կողմից ուղղակիորեն անդրադառնում է մեզ վրա անկախ նրանից դա ուղղված է մեզ, թե ոչ: Կարծում եմ ժամանակն է Արթուր Բաղդասարյանին մեկ անգամ ևս գործուղել Ռուսաստան: Թող այս անգամ էլ գնա և խնդրի, որ այս որոշումը ևս չանդրադառնա Հայաստանի վրա, ինչպես որ այժմ մեզ վրա չի անդրադառնում Ռուսաստաի նոր միգրացիոն օրենքը: Թող անպայման գնա և խնդրի, քանի որ տվյալ օրենքը Հայաստանի համար կարող է դառնալ ազգային անվտանգության լուրջ սպառնալիք:

 

Վազգեն Ղազարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին