Պետք է նայենք իրականության աչքերին: Հիմա իրականությունն այն է, որ մենք Ռուսաստանի հետ գտնվում ենք նույն ռազմաքաղաքական դաշինքի մեջ: Լիովին այլ հարց է, թե մեզանից ով է դրան համաձայն կամ ով ՝դժգոհ: Դրա քաղաքական նպատակահարմարությունը նույնպես լիովին այլ հարց է. փաստ է, որ դա այդպես է:
Եթե Ռուսաստան սկսվի ներքին պատերազմ, որը բորբոքվի իսլամիստների կողմից՝ տեղական և ինտերնացիոնալ, դա հաստատ մեզ վրա նույնպես կանդրադառնա քաղաքական, տնտեսական և ռազմական առումով. հազար թելերով կապված ենք Ռուսաաստանի հետ:
Կրկնում եմ, որ դրա պատճառները այլ հարցեր են, դրա նպատակահարմարությունն էլ ապագայում կերևա: Այս փորձը Չեչնիայի միջոցով պայթեցնել Հյուսիսային կովկասը և ապա ողջ Ռուսաստանը տապալվեց: Առաջին հայացքից սա սովորական ահաբեկչական հարձակում էր, ինչպիսին Չեչնիայի հանրապետության տարածքում այս տարիներին եղել են տասնյակ անգամներ,բայց:
Կա մի բայց, որը չի կարելի անտեսել: Սա ուղիղ կապ ունի Ռուսաստանի դեմ սկսված նրա ոչ բարեկամների գործողությունների հետ՝տնտեսական պատժամիջոցներ,ուկրաինական կոնֆլիկտի և սիրիական կոնֆլիկտի կրակը Ռուսաստան տեղափոխել,ի դեպ նախկինում խոսել եմ թե ինչպես կարող են այդ երկու իրարից հեռու կոնֆլիկտները փաթաթել Ռուսաստանի վզին: Կոնկրետ իսլամիստների տարբերակում վաղուց խոսվում է Միջին Ասիայից և Հյուսիսային Կովկասից պլանավորվող հարվածի մասին: Եթե կարողանային Չեչնիայի բնակչության մոտ ստեղծել խուճապ և անվստահություն պետության և ուժային կառույցների հանդեպ,ապա կլիներ իրավիճակի կտրուկ փոփոխում և Ռուսաստանում կսկսվեր իսկական հրդեհ՝բազմադեմ հրդեհ:
Նախկինում սխալ էի համարում, որ նախկին գրոհային Ռամզան Քադիրովը ստացել է Ռուսաստանի հերոսի կոչում,բայց հիմա նա իսկապես արժանի է այդ կոչմանը.սա գործողություն չէր Գռոզնիի Մամուլի Տունը և դպրոցներից մեկը ահաբեկիչների մի խմբից մաքրելու,այլ՝Ռուսաստանը մեծ հրդեհից փրկել էր, հրդեհ առաջացնող փոքրիկ կայծի մարում: