«Անկեղծ եմ ասում՝ ես չեմ հիշում այդ կազմակերպությունների անունները, եւ այս պահին չեմ կարող նշել անհատների անունները, որովհետեւ ինձ համար այս առումով կարեւոր եւ ոչ կարեւոր չկա: Ինձ համար բոլորը կարեւոր են»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Սամվել Ալեքսանյանի կողմից Երևանին «ԿԱՄԱԶ»-ներ նվիրելու թեմային, որն այսօր բուռն քննարկվեց Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցող ավագանու նիստում:
Մարությանից հետաքրքրվեցին` նվիրատվությունն ինչո՞ւ է գաղտնի պահվել: Ի պատասխան քաղաքապետը ասաց. «Հավատացեք՝ Երեւանի բնակիչներն ամեն ինչ գիտեն: Շատ պարզ է, եթե մենք ասում ենք, որ աղբահանության հիմնարկը 54 մեքենա ունի, եւ գիտենք, 34-ն է գնվել, պարզ է, որ 20-ը նվեր է. բա որտեղի՞ց է: Միայն «ԿԱՄԱԶ»-ներ չեն, տարբեր մակնիշներով մեքենաներ ենք նվեր ստացել»: Մարությանն ասաց, որ չգիտի՝ այս պահին որից, որը, քանի հատ, ով եւ երբ է նվիրել, եւ որ դա իրեն չի էլ հետաքրքրում. «Ինձ արդյունքն է հետաքրքրում, իսկ արդյունքը շատ լավն է, մենք աննախադեպ թվով աղբատար մեքենաներ ունենք, որոնք ի շահ մեր համայնքի են գործում: Այնքան բան են մեզ նվիրում»:
Հայկ Մարությանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝Ինչի՞ դիմաց է Սամվել Ալեքսանյանը «Կամազ»-ներ նվիրել Երևանին և ինչո՞ւ է դա գաղտնի պահվել