▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե շարունակեն՝ Փաշինյանի հետ պատմության մեջ մտնելու են որպես նզովյալներ․․․Րաֆֆի Հովհաննիսյան

Եթե կաթողիկոսի հեռացման արշավին միացած եպիսկոպոսները շարունակեն իրենց ճանապարհը, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայ պատմագրության մեջ մտնելու են որպես նզովյալներ. Րաֆֆի Հովհաննիսյան

«Սրբազանները, կարծելով, թե աստվածատուր առաքելության մեջ են՝ ինչ-որ բան նորոգելու, մոռացել են սեփական բարեվարքության կանոնները և ուղղակի այդ իշխանիկի ձեռքի գործիք են դարձել, հիմա չգիտեմ, թե ինչ պատճառներով»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այդ հոգևորականներից գոնե մեկն իր մեջ պետք է ուժ գտնի, որ հասկանա՝ իրենց բռնած ուղին պիղծ է ոչ միայն աստվածաբանական, այլև մարդկային առումով։ Ինչն էլ որ առաջնորդի այդ եպիսկոպոսներին՝ փառասիրությունը, գումարը, թե այլ հանգամանքը, նրանց գործողություններն ընդունելի չեն։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին