Օկուպացված Մատաղիս այցի ժամանակ Ադրբեջանի նախագահը, արձագանքելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախօրեին հնչեցրած հայտարարությանը, ասել է.
«Դասալիքների ցանկում է նաև ՀՀ նախկին նախագահ Սերժիկ Սարգսյանը... Երբ նա տեսավ, որ ադրբեջանական բանակը մոտենում է Խանքենդիին (Ստեփանակերտ) ու կարող է նրա ականջից բռնել և բերել Բաքու, վախկոտի պես փախավ այնտեղից՝ ինչպես դասալիքը: Ես նրան անվանում եմ Սերժիկ ոչ թե նրա համար, որ ուզում եմ նվաստացնել, այլ՝ որ մեր արխիվներում կա տեղեկություն, որ իր ծննդյան վկայականում, Կոմսոմոլի տոմսում նշված է Սերժիկ Սարգսյան: Հետագայում փոխել է անունը և դարձել Սերժ»,- Ալիևի խոսքերն է փոխանցում Report-ը: «Ես Սուգովուշանում եմ (Մատաղիս), եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»: