«Հայոց հայրենիք» դաշինքի ներկայացուցիչ Արտակ Գալստյանը այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ՍԴ-ում ընթացող դատաքննության վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց բացի պատասխանեց լրագրողների այլ հարցերի։ Հարցին, թե ինչ կփոխվեր, եթե Վանո Սիրադեղյանը լիներ ՀՀ ներկա քաղաքական դաշտում, Գալստյանը պատասխանեց․ «Եթե Վանո Սիրադեղյանը լիներ ՀՀ-ում, ապա այստեղ կատարվածից րոպեներ առաջ, վստահաբար, Նիկոլ Փաշինյանը կլքեր երկիրը, իսկ թե ինչ կփոխվեր ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո, կարծում եմ, չարժե նույնիսկ ենթադրել»։ |
«Եթե Սիրադեղյանը լիներ ՀՀ-ում, այստեղ կատարվածից րոպեներ առաջ Փաշինյանը կլքեր երկիրը». Արտակ Գալստյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet