Քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիաներ կազմակերպել իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների շենքերի բակերում։ Այս անգամ քաղաքացիները ակցիա էին իրականացնում Վահագն Հովակիմյանի շենքի բակում։Քաղաքացիները Փաշինյանի թիմակիցներին մեղադրում են Արցախը հանձնելու դավաճանությանը մասնակից լինելու մեջ:
«Այսուհետ պահանջում ենք նաեւ ձեր հրաժարականը ։ Եթե դուք ունեք նամուս, եթե դուք ունեք թասիբ, հեռացեք։ Թեպետ ձեր երեսին թքում են, ասում եք՝ անձրև է գալիս, դա մեր համար արդեն սովորական է դարձել։ Վահագ, դու դավաճան ես»,- բարձրախոսով հայտարարեցին ակցիայի մասնակիցները։
Դիտեք նաև՝