▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե տեսնում եք՝ ոսպը և հնդկաձավարը թանկացել են, կարող եք ընտրել մյուս փոխարինիչները. նախարար

Եթե որոշ ապրանքների գներ բարձրանում են, ապա կարելի է ընտրել դրանց այլ փոխարինիչները, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Խուճապի պետք չէ մատնվել։ Եթե տեսնում ենք, որ որոշ ապրանքների գներ բարձրանում են, օրինակ` ոսպինն ու հնդկաձավարինը, ապա որպես սպառողներ մենք կարող ենք ընտրել դրանց այլ փոխարինիչները, որոնք առկա են ու հասանելի են», - նշել է Խաչատրյանը։

Նա նաև ասել է, որ թանկացումը պայմանավորված չէ միայն ներհայաստանյան գործոններով, քանի որ այդ ապրանքները հիմնականում ներկրվում են։

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին