Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
«Եթե վարչապետ դարձա, Պետրոսին Հ1-ից եմ հեռացնելու, կնոջը՝ ԿԳՄՍՆ-ից»,-այս մասին «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Ղազարյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ՀՀ պատմության ամենաթույլ իշխանությունն է․ «Փաշինյանը խեղճ ու տկար վիճակում է և շուտով անխուսափելիորեն հեռացվելու է իշխանությունից»,- ասել է նա։ Խոսելով բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունների մասին՝ նախկին դեսպանը նշել է, որ Փաշինյանը փորձում է ողջ պատասխանատվությունը բարդել ռազմական գործիչների վրա։ «Հենց Փաշինյանը պետք է ձերբակալվի դավաճանության մեղադրանքով, քանի որ պատերազմի ժամանակ իր ֆեյսբուքյան էջով տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանին»,- ասել է Ղազարյանը։ |
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝