▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եւ ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ այս ազգին հնարավոր է հաղթե՞լ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

«Եւ ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ այս զինվորին, այս բանակին, այս սերնդին, այս ազգին հնարավոր է հաղթե՞լ։

ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի՝ Բերդի տարածաշրջանում ժամկետային ծառայությունն ավարտող զինվորներն են, ովքեր վերջին իրադարձությունների բերումով հրամանատարությանը խնդրում են դեռ իրենց չզորացրել»։

Հիշեցնենք, որ մինչ այս ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր այն մասին, որ զորացրման ենթակա զինվորները դիմել են ծառայությունը շարունակելու խնդրանքով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին