▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 20.08.2025 lang.iso lang.iso lang.iso

«Եվ զարմանում են, թե մարդիկ ինչո՞ւ են ամանորը Վրաստանում նշում»

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի գրառումը. «Գիտե՞ք որն է աբսուրդը։ Թե բա՝ տուրիզմ ենք զարգացնում։ Հայաստանում ո՛չ տուրիզմի, ո՛չ էլ այլ ոլորտներում չկա՛ պետական քաղաքականություն։ Ամեն բան բարձիթողի է։
Ծաղկաձորում, բարձրակարգ հյուրանոցներում, ամանորյա փաթեթների գներն սկսում են մեկ միլիոն դրամից․․․
Ցածրակարգ հյուրանոցներինը․․․ ասենք, հյուրանոց, որ սովորական ժամանակ մեկ օրը նախաճաշով արժե 7-8000 դրամ, ամանորյա փաթեթ է առաջարկում․․․ մեկ անձը սկսած 150 հազար դրամից։
Վրաստանում միջին կարգի հյուրանոցների ամանորյա փաթեթները տատանվում են 100-150 դոլարի սահմաններում։
Եվ զարմանում են, թե մարդիկ ինչո՞ւ են ամանորը Վրաստանում նշում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին