▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվլախում հանդիպումն ավարտվել է

Թարմացված. Եվլախում բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը. պայմանագրի նախագիծն արդեն փոխանցվել է Հայաստանին, РИА Новости-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Ալիևի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը: Նա նշել է, որ սպասում են հայկական կողմի արձագանքին:

Թարմացված. «Դժվար է սպասել ԼՂ հայերի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրների լուծմանը մեկ հանդիպման ընթացքում»,- այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ «Կարծում եմ՝ Եվլախում այսօրվա բանակցություններն առաջինն են բազմաթիվ հանդիպումներից»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ նշել է նա:

Թելեգրամյան ալիքներն էլ հաղորդում են, որ հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա:

Թարմացված. Արցախի պատվիրակությունը ռուս խաղաղպահների ուղեկցությամբ վերադառնում է Ստեփանակերտ, այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները

Թարմացված. Եվլախում Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների հանդիպումից հետո մամուլի ասուլիս չի նախատեսվում. հնարավոր է մամուլի հաղորդագրության հրապարակում, այս մասին գրում է РИА Новости-ն: 

Եվլախում ավարտվել է Արցախի պատվիրակության ու Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ հանդիպմանը Ադրբեջանը ներկայացրել է խորհրդարանի անդամ Ռամին Մամեդովը, Արցախից՝ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը: Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում. հանդիպումն ընթացել է դռնփակ:

Հիշեցնենք, որ Եվլախում հանդիպմանը զուգահեռ Ադրբեջանը կրակում էր Ստեփանակերտի վրա:

Թարմացված. Եվլախում ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների՝ ընթացող բանակցություններից բազմաթիվ կադրեր ու կարճ տեսանյութեր են հրապարակվում սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում։

Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես հյուրընկալող կողմը հավաքում ռուս խաղաղապահների հեռախոսները։

«Ռիա Նովոստի»-ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են բանակցությունների ընթացքում մեքենաներից ու մարդկանցից ազատում շենքի հարակից հրապարակը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին