▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրատեսիլյան արձագանքներ Ադրբեջանից՝ սոցցանցային օգտատերերից, որ սպասելի էին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Եվրատեսիլյան արձագանքներ Ադրբեջանից՝ սոցցանցային օգտատերերից, որ սպասելի էին
1. Ինչու մենք ձայն տվեցինք Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը դավաճանեց ու քվեարկեց Հայաստանի օգտին
2. Ինչու Ադրբեջանի ներկայացուցիչը ոչ մի քաղաքական բովանդակության հայտարարություն չարեց ու ակտիվություն չցուցաբերեց, ինչպես Իվետան 
3. Ինչու հայերին այդպես էլ չհեռացրին մրցույթից՝ արգելված դրոշ բարձրացնելու համար՝ չնայած մեր մամուլը գրում էր, որ հեռացնելու են 
4. Էլի լավ է, որ հաղթեց Ուկրաինան. թե՛ ռուսները կմրմռան, թե՛ թաթարերեն խոսքեր կային երգում, թե թաթարներն էլ մեր ախպերներն են, աչքերներս փակենք, որ մայրը հայ է 
5. Ինչու հայերը մտան տասնյակ 
6. Չհիշենք, թե որ տեղն ենք զբաղեցրել, կարևորը հաղթանակը չէ
7. Եկեք չկենտրոնանանք, թե հայերը ոչ տեղը զբաղեցրին, կարևորը՝ չհաղթեցին 
Հ.Գ. գրել եմ առաջին դեմքից՝ ադրբեջանցիների տեսանկյունից «smile» զմայլիկ
Հ. Գ. Կյանքը շարունակվում է, մի Եվրատեսիլ էլ անցավ

Անի Մարգարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին