▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվս 500 000 քաղաքացի կկարողանա սրտի անվճար վիրահատությունից օգտվել, այս որոշումներն աննախադեպ են. Արսեն Թորոսյան

 

Այս պահին Շվեյցարիայում գտնվող  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով հայտնել է, որ սրտի վիրահատություններից և նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից անվճար օգտվող քաղաքացիների խումբը ընդլայնվելու է:

«Այդ խմբում կներառվեն նաև ժամկետային և մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների ընտանիքի անդամները, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամները»,–հայտնել է Թորոսյանը։

Նախարարը նշել է նաև,  որ սրտի վիրահատություններից և նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից օգտվող քաղաքացիների թիվը 230 000 էր, փաստացի այդ խմբում հիմա կընդգրկվի ևս 500 000 քաղաքացի։

Ըստ Թորոսյանի՝ որոշումներն աննախադեպ են, անկախ Հայաստանի պատմության ընթացքում նման լայնածավալ բարեփոխումներ և  ֆինանսական ներդրումներ առողջապահության ոլորտում երբևէ չեն եղել, հակառակը՝ առողջապահությունից գումարները վերցվել են:



Հիշեցնենք, որ այսօր ընդունած կառավարության որոշման համաձայն` առողջապահության ոլորտի ընթացիկ ծախսերն այս տարի կավելանան հավելյալ 12 մլրդ դրամով։

 

Կարդացեք նաև՝  Ինչ անում ենք, մեր երեխաների համար ենք անում, էս մի հոգսը ձեզնից վերցնում ենք. Նիկոլ Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին