▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվս մեկ տրանսգենդեր անձ ստացավ անվանափոխված անձնագիր

Հայաստանում տրանսգենդերը անվանափոխվել ու նոր անվամբ անձնագիր է ստացել: 1993թ.-ին ծնված տղամարդը օրենքով սահմանված կարգով դիմել է ոստիկանության անձնագրային բաժին ու ստացել  Դիանա Ղզրոյան կնոջ անունով անձնագիր: Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից հաստատել են, որ քաղաքացուն տրվել է ՀՀ անձնագիր:

 

 

Այս մասին ավելի վաղ հայտնել է «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը:

«Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը, որի գլխավոր նպատակն է Հայաստանում ԼԳԲՏ անձանց, մասնավորապես՝ տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությունը, հայտնել  է, որ նախորդ տարվա դեկտեմբերին Արդարադատության նախարարության Քաղաքացիական Կացության Ակտերի Գրանցման Գործակալությունը բավարարել է երկու տրանսգենդեր անձանց անվանափոխության դիմումն՝ առանց տրանսգենդեր լինելու մասին փաստող հոգեբանական եզրակացության, որն այլևս պարտադիր չէ անվանափոխության համար։

Նախկինում տրանսգենդեր անձանց անվանափոխության համար պահանջում էր տրանսգենդեր համարվելու մասին հոգեբանական եզրակացությունը, ինչպես նաև տրանգենդեր անձին ճանաչող 3 մարդու վկայություն։ Այս պահանջները, ՀԿ հրապարակման համաձայն, հանվել են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին