ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված և մարտական հերթապահություն իրականացնող ևս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված, գնդապետ Ա. Գևորգյանի հրամանատարությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասը ևս անցավ սննդի մատակարարման նոր կարգին»,- գրել է Ստեփանյանը։


