«Հարևան երկրի սուվերեն տարածքի նկատմամբ հավակնությունների հերթական բացահայտ քարոզչությունը. Baku TV–ի եղանակի տեսության եթերում Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ մայրաքաղաք Երևանը, ներկայացվում է որպես Ադրբեջան։ Ցուցադրված հիվանդագին պատրանքներն ու թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»,– այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: