wedding.am-ը գրում է. Սիրուշո և Լևոն զույգի հարսանիքը վստահորեն կարելի է անվանել հայկական շոուբիզնեսի բոլոր ներկայացուցիչների հարսանիքներից ամենա-ամենաքննարկվածը, դիտվածը և վերլուծվածը: Եվ այդ ամենը պատահական չէ, քանի որ հենց Սիրուշոն որպես երգչուհի մշտապես գտնվում է բոլորի ուշադրության ամենավառ կիզակետում և նրա հետ կապված ամեն ինչը մշտապես հետաքրքիր է:
Իսկ հարսանիքը, որ տեղի է ունեցել 2009-ի հունիսի 5-ին, իսկապես աչքի էր ընկնում գեղեցիկ լուծումներով: Հարսի կերպարը մինչև այսօր մնում է արդիական, և պետք է ընդգծել, որ շատ երկրպագուհիներ ցայսօր ընդօրինակում են Սիրուշոյի ոճը:
Եվ որքան էլ ամբողջ համացանցում տարածվեցին Սիրուշոյի և Լևոնի հարսանեկան լուսանկարները, որքան էլ նրա կերպարը մանրազնին ու ամենայն «ճշգրտությամբ» քննարկվեց, վերլուծվեց, ուսումնասիրվեց, նույնիսկ կրկնօրինապատկվեց, սակայն շատ-շատերի ուշադրությունից դուրս մնաց մի շատ կարևոր հանգամանք՝ Սիրուշոյի հարսանեկան ծաղկեփունջը, իսկ ավելի կոնկրետ ծաղկեփնջերը, իսկ եթե ավելի կոնկրետ, ապա դրանց տարբերությունը:
Իսկ հիմա ավելի կոնկրետ և մանրամասն:
Հարսանիքին ներկա հյուրերը պատմում են, որ երբ, ըստ բոլոր հայկական ավանդույթների, տղայի կողմը եկավ հարսի տուն, և եկավ փեսայի համար ամենասպասված ժամը՝ այն է իր հարսնացուին ճերմակ զգեստով տեսնելն ու նրա ողջ հմայքով հիանալու հնարավորությունը, շփոթված ու հուզված, Լևոնը շտապում է Սիրուշոյի ննջարան՝ մոռանալով մի շաատ կարևոր աքսեսուար՝ հարսանեկան ծաղկեփունջը:
Իսկ առանց ծաղկեփնջի ինչպե՞ս կարող է փեսան ներկայանալ իր սիրելի հարսիկին: Հավաքված հյուրը ավելի զգոն լինելով՝ շտապ-շտապ ծաղկեփունջ են կազմում Լևոնի համար՝ այն էլ տան աստիճանավանդակը զարդարած ծաղիկներից:
Եվ այդպես երջանիկ փեսան, հաղթահարելով նաև այս վերջին «փորձությունը», կարողանում է հասնել իր գեղեցկուհուն:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում