▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղևնին զարդարել ենք Օսիի կոշիկներով և գլխազարդերով. Արտավազդ Ամիրյանի ընտանիքում տոնական տրամադրություն է

Այս տարի  եղևնին զարդարել ենք Օսիի կոշիկներով և գլխազարդերով. Արտավազդ Ամիրյանի ընտանիքում տոնական տրամադրություն էLife.panorama.am-ը գրում է. Կայքը զրուցել է Արտավազդ Ամիրյանի կնոջ` Մարիամ Ամիրյանի հետ ու տեղեկացել, թե ինչպես են անցնում տոնական օրերը Միացյալ Նահանգներում.

«Այստեղ ամենը շատ գեղեցիկ է, տոնական տրամադրությունն էլ` հեքիաթային։ Ինպես ամերիկյան ֆիլմերում ենք տեսնում, այնպես էլ իրականությունն է, եղևնին գեղեցիկ զարդարված, տները լույսերով պատված։ Ինձ համար ամենասիրելի տոնն էլ ավելի հեքիաթային է դառնում: Այստեղ հետաքրքիրն այն է, որ իսկապես սկում ես հավատալ Սանտայի գոյությանը։ ԱՄՆ-ում մարդիկ ավելի շատ պատրաստվում են Սուրբ Ծննդյան տոնին, իրենց լեզվով ասած Christmas-ին, ինչն ինձ համար ավելի գովելի է, հոկտեմբերից սկսվում են զարդարանքները, իսկ Սուրբ Ծննդյան տոնից հետո հանվում են տոնական ատրիբուտները: Միայն հայերս ենք, որ շարունակում ենք տոնել նաև Նոր տարին և իհարկե մեր Սուրբ Ծնունդը, որպես կանոն մինչև հունվարի 13-ը։ Արդեն վաղուց մարդկանց տրամադրությունը շատ բարձր է, հատուկ երեխաների համար, պատրաստել են «Santa House»` Ձմեռ պապիկի տնակ, որտեղ նստում է ձմեռ պապիկն ու երեխաների եւ նրանց ընտանիքների հետ լուսանկարվում։ Այստեղ Նոր տարին հեքիաթային է, միայն պակասում է իրական հեքիաթը` ձյունը»,- ժպիտով պատմեց Մարիամը:

Արդեն իսկ ամերիկաբնակ Արտավազդ Ամիրյանի ընտանիքում եւս տոնական եղեւնին իր տեղը գտել է, նրանց տոնածառն այս տարի հատուկ զարդարանք ունի.

«Մեր տանն, իհարկե, արդեն տոնական եղևնին զարդարված է, այս տարի մենք եղևնին զարդարել ենք Օսիի կոշիկներով և գլխազարդերով: Օսիիս նման հետաքրքիր մոտեցում ենք այս տարի ցուցաբերել մեր եղևնուն: Աղջիկս դեռևս այդքան էլ չի հասկանում եղևնու իմաստը, բայց լույսերը, գույները նրան շատ են ուրախացնում»,- նկատեց Մարիամ Ամիրյանը։

Փոքրիկ Օսիի անունից այս տարի Ձմեռ պապին նամակ չեն գրել, բայց Ամանորին նվերների պակաս հաստատ չի լինի.

 «Իհարկե հետաքրքիր պահ է ձմեռ պապիկին նամակ գրելը, բայց այն ժամանակ, երբ երեխան հասկանում է, իսկ այս տարի, քանի որ Օսին դեռ չի կարող ասել ինքն ինչ է ցանկանում ունենալ, մենք նրա համար օգտակար և գեղեցիկ նվեր կպատրաստենք։ Հիմա նա նույնիսկ վախենում է Ձմեռ պապիկի կերպարանքից, երբ նրան տարել էինք Ձմեռ պապիկի հետ նկարվելու, ոչ մի կերպ գիրկը չնստեց, և նկարն ել ստացվեց մի փոքր վախեցած հայացքով՝ Ձմեռ պապիկի կողքին, ձիուկի վրա նստած»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին