«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը վերջերս տված հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ «Նոան» արգելել է իրեն ներկա գտնվել ակումբի տնային խաղերին, որոնք կայանում են Աբովյանում։
«Փյունիկից» հաստատել են այդ տեղեկությունը, ինչպես նաև փոխանցել են, որ մասնագետի՝ «Նոայի» տնային խաղերին մասնակցելու արգելքն արդեն 3 ամիս է, ինչ կա։
«Նոա» ֆուտբոլային ակումբից էլ մեկնաբանել են, թե պատճառն այն է, որ ««Փյունիկ» Ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը մեկ տարվա ընթացքում դրսևորել է ոչ սպորտային վարքագիծ և տարածել զրպարտիչ ու չհիմնավորված հայտարարություններ «Նոա» ֆուտբոլային ակումբի և նրա ղեկավարության հասցեին:
Աղբյուրն՝ armsport
Դիտեք նաև՝
***