▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆաինա Ռանևսկայայի սիրո և հիասթափության գաղտնիքը

 

«Միայն եղբայրս էր ճանաչում Ռանևսկայային այնպիսին, ինչպիսին նա էր իրականում` իր բոլոր վախերով ու ցանկություններով, հակակրանքներով ու կապվածություններով: Հենց նրան էլ վերջինս վստահեց իր մասին գիրք գրել: Սակայն նույնիսկ մղձավանջային երազում Գլեբը չէր կարող երևակայել, թե ինչպիսի աղետի կվերածվի նրանց քնքուշ ընկերությունը», — հիշում է Գլեբ Սկորոխոդովի քույրը` Ինգա Սիդորովան:
 «Գլեբը կարողացավ դառնալ Ռանևսկայայի համար այդպիսի մտերիմ ու հարազատ մեկը, քանի որ նրա կյանքում հայտնվեց ճիշտ պահին,- գրում է Ինգա Սիդորովան և շարունակում,- Ֆաինա Գեորգիևնայի համար այդ ժամանակ կյանքի ծանր շրջան էր 1964 թվականն էր: Նա արդեն վաթսունն անց կին էր, իսկ նրան չէին հրավիրում կինոյում նկարվելու: Նրա միակ դերը թատրոնում «Հորեղբոր երազը» ներկայացման մեջ, նա ստիպված էր փոխանցել Վերա Մարեցկոյին: Ռանևսկայան գործազուրկ էր, միայնակ, ոչ մեկին այլևս պիտանի չէր ... Ու ահա այդ ժամանակ նրան զանգում է Հեռուստառադիոյում աշխատող Գլեբն ու առաջարկում ռադիոյի համար ընթերցել Չեխովի մի քանի պատմվածքները: Այսպես սկսվեց նրանց ընկերությունը: Եղբայրս ապշած էր, երբ հասկացավ, թե որքան միայնակ է նա: Ինչ որ ժամանակ Ռանևսկայան նույնիսկ սեփական ընտանիքը չունենալով, ապրում էր ընկերոջ` Պավել Վուլֆի տանը, սակայն երբ արդեն տարիքի հետ զգաց, որ բնավորությունը «ծանրանում» է ու կարող է անախորժություններ առաջանան, հեռացավ: Վուլֆը թոռ ուներ Ալեքսեյ անունով: Երբ Ալեքսեյը փոքր էր, Ֆաինան նրան դայակություն էր անում ու ասես իր որդեգիրը, մեծ հույսեր կապում: Սակայն Ալեքսեյը մեծացավ ու ընտրեց լրիվ այլ մասնագիտություն, որը շատ հեռու էր արվեստի բնագավառից ու նույնիսկ չհետաքրքրվեց էլ «Ֆաինա տատիկով»: Ու ահա հայտնվում է մի երիտասարդ, ով հիացած է իրենով ու ունի լսելու կարողություն .... Մի խոսքով տարիքային երեսուն տարվա տարբերությունը ոչ միայն չխամգարեց նրանց ընկերությանը, այլ նույնիսկ խթան հանդիսացավ: Գլեբն ազատ ժամանակ շատ ուներ այդ ժամանակներում` դեռ ամուսնացած չէր, անձնական կյանք չուներ: Ու ահա նրա անձնական կյանքը դարձավ Ռանևսկայան: Գլեբն համարյա ամեն օր այցելում էր նրան: Հիշում եմ, երբ տուն էր գալիս, քնելուց առաջ գրում էր այն ամենը, ինչ տեղի էր ունեցել օրվա ընթացքում: Ներառյալ նաև` թե ինչ ասաց Ռանևսկայան, ուր գնացին նրանք: Բնականաբար նա իր գրառումները ցույց էր տալիս մեզ` ինձ ու մայրիկին: Երբ կարդում էի, ինձ թվում էր Ռանևսկայան կանգնում էր աչքերիս առաջ: Նույնիսկ հեռակա հարազատացանք ...
-շարունակելի-

«Միայն եղբայրս էր ճանաչում Ռանևսկայային այնպիսին, ինչպիսին նա էր իրականում` իր բոլոր վախերով ու ցանկություններով, հակակրանքներով ու կապվածություններով: Հենց նրան էլ վերջինս վստահեց իր մասին գիրք գրել: Սակայն նույնիսկ մղձավանջային երազում Գլեբը չէր կարող երևակայել, թե ինչպիսի աղետի կվերածվի նրանց քնքուշ ընկերությունը», — հիշում է Գլեբ Սկորոխոդովի քույրը` Ինգա Սիդորովան: 

«Գլեբը կարողացավ դառնալ Ռանևսկայայի համար այդպիսի մտերիմ ու հարազատ մեկը, քանի որ նրա կյանքում հայտնվեց ճիշտ պահին,- գրում է Ինգա Սիդորովան և շարունակում,- Ֆաինա Գեորգիևնայի համար այդ ժամանակ կյանքի ծանր շրջան էր 1964 թվականն էր: Նա արդեն վաթսունն անց կին էր, իսկ նրան չէին հրավիրում կինոյում նկարվելու: Նրա միակ դերը թատրոնում «Հորեղբոր երազը» ներկայացման մեջ, նա ստիպված էր փոխանցել Վերա Մարեցկոյին: Ռանևսկայան գործազուրկ էր, միայնակ, ոչ մեկին այլևս պիտանի չէր ...

Ու ահա այդ ժամանակ նրան զանգում է Հեռուստառադիոյում աշխատող Գլեբն ու առաջարկում ռադիոյի համար ընթերցել Չեխովի մի քանի պատմվածքները: Այսպես սկսվեց նրանց ընկերությունը: Եղբայրս ապշած էր, երբ հասկացավ, թե որքան միայնակ է նա: Ինչ որ ժամանակ Ռանևսկայան նույնիսկ սեփական ընտանիքը չունենալով, ապրում էր ընկերոջ` Պավել Վուլֆի տանը, սակայն երբ արդեն տարիքի հետ զգաց, որ բնավորությունը «ծանրանում» է ու կարող է անախորժություններ առաջանան, հեռացավ: Վուլֆը թոռ ուներ Ալեքսեյ անունով:

Երբ Ալեքսեյը փոքր էր, Ֆաինան նրան դայակություն էր անում ու ասես իր որդեգիրը, մեծ հույսեր կապում: Սակայն Ալեքսեյը մեծացավ ու ընտրեց լրիվ այլ մասնագիտություն, որը շատ հեռու էր արվեստի բնագավառից ու նույնիսկ չհետաքրքրվեց էլ «Ֆաինա տատիկով»:

Ու ահա հայտնվում է մի երիտասարդ, ով հիացած է իրենով ու ունի լսելու կարողություն ....

Մի խոսքով տարիքային երեսուն տարվա տարբերությունը ոչ միայն չխամգարեց նրանց ընկերությանը, այլ նույնիսկ խթան հանդիսացավ: Գլեբն ազատ ժամանակ շատ ուներ այդ ժամանակներում` դեռ ամուսնացած չէր, անձնական կյանք չուներ: Ու ահա նրա անձնական կյանքը դարձավ Ռանևսկայան: Գլեբն համարյա ամեն օր այցելում էր նրան: Հիշում եմ, երբ տուն էր գալիս, քնելուց առաջ գրում էր այն ամենը, ինչ տեղի էր ունեցել օրվա ընթացքում: Ներառյալ նաև` թե ինչ ասաց Ռանևսկայան, ուր գնացին նրանք: Բնականաբար նա իր գրառումները ցույց էր տալիս մեզ` ինձ ու մայրիկին: Երբ կարդում էի, ինձ թվում էր Ռանևսկայան կանգնում էր աչքերիս առաջ: Նույնիսկ հեռակա հարազատացանք ...

 

-շարունակելի-

 

Անկախ թղթակից

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին