▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Կրեդիտը նոր մասնաճյուղ է բացել Զվարթնոց օդանավակայանում

«Ֆասթ Կրեդիտ»-ը ընդլայնում է իր ծառայությունների տրամադրման աշխարհագրությունը՝ բացելով նոր՝ 29-րդ մասնաճյուղը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում: Մասնաճյուղի հաճախորդները կսպասարկվեն նորագույն տեխնիկայով հագեցած, ժամանակակից և հարմարավետ սրահում։

«Զվարթնոց» մասնաճյուղը կգործի 24/7 ռեժիմով և հիմնական նպատակն է առավել հասանելի դարձնել Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները՝ մասնավորապես տարադրամի փոխանակում, վարկերի տրամադրում՝ ոսկու գրավով և ոչ միայն և ապահովագրական ծառայությունների մատուցում:

Ֆասթ Կրեդիտը շարունակում է ակտիվ կերպով ընդլայնել մասնաճյուղային ցանցը՝ հաճախորդներին ավելի մոտ ու հասանելի լինելու համար։

Ֆասթ Կրեդիտի մասնաճյուղերի հասցեներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին