Ֆեյսբուք սոցիալական ցանցի նախկին աշխատակից Նոա Կեյգենն իր «Ինչպես ես 170 մլն դոլար կորցրի, երբ 30-րդ համարն էի ֆեյսբուքում» գրքում պատմել է ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի ագրեսիվ պահվածքի մասին:
Կեյգենի խոսքով՝ 2005 թ.-ին ընկերության բացման ժամանակ Ցուկերբերգը ստորադասների հետ շփման ժամանակ ագրեսիվ վարքագիծ էր դրսևորում, ավելին` «սպառնում» էր, որ սամուրայների սրով կկտրի ցանկացած աշխատակցի գլուխը, ով իր քայլերով «փակել կտա» կայքը:
Կեյգնը նաև պատմել է, թե ինչպես է Ցուկերբերգը ջուր լցրել աշխատակիցներից մեկի համակարգչի ստեղնաշարի վրա: