a1plus.am-ի փոխանցմամբ`այս պահին ընթանում է «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության ակցիան ՀՀ Ֆինանսների նախարարության շենքի դիմաց։
Հավաքվել է մի քանի հարյուր քաղաքացի, որոնք պահանջում են ֆինանսների նախարարից՝ հետեւել Սահմանադրությանը եւ հակաօրինական քայլերի չգնալ, ճնշումներ չգործադրել գործատուների վրա՝ կուտակային կենսաթոշակայինի համար պահումներ պարտադրելով, մինչեւ հարցը քննարկվի ՍԴ-ում։
Այս պահին իրավիճակը հանդարտ է։ Ժողովուրդը վանկարկում է «Ամոթ»։
«Դեմ եմ»-ի անդամները 15 րոպե ժամանակ տվեցին նախարար Դավիթ Սարգսյանին, որպեսզի իջնի ու հայտարարի, որ մինչ այս արված հայտարարությունները օրինական չեն եղել, ու ինքը զղջում է դրանց համար։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում