«Երեկ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ այս հարցը քննարկվել է, որից հետո բավականին ստույգ աղբյուրներից տեղեկացել ենք, որ Ֆիզկուլտ ինստիտուտը և Վալերի Բրյուսովի անվան համալսարանը միավորվում են Մանկավարժական համալասարանի հետ»,- այս մասին ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը: «Այս հարցը մեր համալսարանի ուսանողության և աշխատակազմի հետ չի քննարկվել: Գրեթե 90 տարվա պատմություն ունեցող այս համալսարանն իր դիրքն ունի մեր բուհական համակարգում»,- նշեց ռեկտորը՝ ընդգծելով, որ իրենք չենք ցանկանում, որ որևէ սցենարով Բրյուսովի անվան պետական համալսարանը միավորվի որևէ այլ համալսարանի հետ: Դիտեք նաև՝ Դիտեք նաև՝ Դիտեք նաև՝ |