▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 02.09.2025 lang.iso lang.iso lang.iso

Ֆիզկուլտուրայի դասաժամին աղջիկը մահացել է. ուսուցիչը հայտնվել է դատարանում

ՀՀ գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել Ն. Մ. Ստեփանյանին: Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրում: Ըստ գործի նյութերի` ուսուցիչը 30.000 ՀՀ դրամի չափով կաշառք է վերցրել, միաժամանակ կեղծել է փաստաթղթեր և դրդել է սուտ ցուցմունք տալ: Արդյունքում մեկ ուրիշի առողջությանը պատճառել Է ծանր վնաս:

Այսպես.
Ն. Ստեփանյանը, աշխատելով Կոտայքի մարզի Արամուս գյուղի «Վլադիկ Առաքելյանի» անվան միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, աշակերտուհի Մ.Մ. Արշակյանից վերցրել է կաշառք` «ֆիզկուլտուրա» առարկայի դասաժամերից ազատելու և ավարտական քննության ժամանակ դրական գնահատական ստանալու համար: Մարիամի հայրը` Մ.Շ. Արշակյանը, 2011 թվականի հոկտեմբեր ամսին Արամուսի գյուղապետարանի շենքի դիմաց որպես կաշառք ուսուցչին փոխանցել է 30.000 ՀՀ դրամ գումար:

Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Բացի այդ, մինչև ավարտական քննությունը հանձնելը նախավարժանք չեն կատարել, ինչի արդյունքում վազք 30մետր բարձր մեկնարկից վարժությունը կատարելիս Մ. Արշակյանը վայր է ընկել և վերջինիս առողջությաննանզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս:

Այսինքն՝ Ն. Մտեփանյանը կատարել է հանցավոր արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի1-ին մասով:

Այնուհետև 2012 թվականի մայիսի 21-ին, Մ. Արշակյանի հոգեհանգստի օրը, տեղեկանալով, որ վերջինիս համադասարանցիները հրավիրվել են որպես վկա հարցաքննության` Մարիամի դասարանցիներից մի քանիսին փորձել է համոզել տալ սուտ վկայություն` թաքցնելու համար իր մեղքը: Դա նրան չի հաջողվել: Հենց նույն օրը դպրոցի Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում որպես վկա հարցաքննության ընթացքում նրանք ոստիկանությունը տեղյակ են պահել, որ Ն. Ստեփանյանը դրդել է իրենց տալ սուտ ցուցմունք:


Աղբյուրը` Իրավաբան.net

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին