Այսօր՝ օգոստոսի 30–ին, «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ, գործարար Բարսեղ Բեգլարյանի պաշտպան Վահագն Թորոսյանը դատարանում հայտարարել է, որ քննիչի որոշմամբ կալանք է դրվել Բարսեղ Բեգլարյանին պատկանող ողջ գույքի վրա, որը տասնապատիկ անգամ գերազանցում է վնասի չափը։
Վահագն Թորոսյանը տեղեկացրեց նաև, որ պաշտպանական կողմը պատրաստ է 10 մլն դրամ վճարել դատարանի դեպոզիտ հաշվին, որպեսզի գույքի վրա դրված կալանքը հանվի։ Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ վկաների հարցաքննությունից հետո կանդրադառնա միջնորդության քննությանը։