▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը․Ֆրանսիայի ԱԺ նախագահի հայտարարությունը Երևանում

Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն այսօր ասել է, որ Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Սա համապատասխան է այն միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք։ Ֆրանսիայի եւ սենատը, եւ ԱԺ–ն ընդունել են բանաձեւեր ու դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ Լաչինի միջանցքի շրջափակումը»,- Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Յաել Բրաուն-Պիվեն:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանում:

«Մեր դիրքորոշումը հստակ է. ԼՂ կարգավիճակը պետք է սահմանվի միջազգային իրավունքի շրջանակում, իսկ միջազգային իրավունքն ասում է, որ կա միջանցք, որը պետք է բացվի եւ պետք է վերականգնվի մարդկանց ազատ տեղաշարժը»,- ասել է Ֆրանսիայի ԱԺ նախագահը:

Նա նշել է, որ Ֆրանսիան անհանգիստ է ԼՂ-ում ստեղծված իրավիճակով եւ այն շրջափակումը, որ կա Լաչինի միջանցքում, մարդասիրական վտանգներ է ստեղծում։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին