Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում․ Armat Media
Հուլիսի 14-ին դեսպանատանը նշվում էր Ֆրանսիայի ազգային տոնը, որին հրավիրված էին մեծ թվով հյուրեր, այդ թվում՝ քաղաքական, հանրային գործիչներ, դեսպաններ և այլք։
Միջոցառումից ժամեր անց հյուրերից շատերը բուժօգնության են դիմել աղիքային վարակի ախտանշաններով։
Միջոցառումն ու հյուրասիրությունը բացօթյա է եղել՝ սարսափելի շոգի պայմաններում։
Սկզբնաղբյուրը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ հյուրասիրությունն ապահովել է «Մարիոթ» հյուրանոցը։

Լուսանկարում՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն է։


