▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիայի նախագահն ապրիլի 24-ին նախատեսում է այցելել Հայաստան

Ֆրանսիայի նախագահն ապրիլի  24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, նախատեսում է այցելել Հայաստան:

Hurriyet Daily News-ն է գրում այս մասին` հղում անելով  Ելիսեյան պալատի աղբյուրներին ու նշելով, որ Ֆրանսուա Օլանդն ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անցած տարի արած  հրավերը` 2013-ին այցելել Հայաստան:

Նաև նշվում է , որ Ֆրանսուա Օլանդն այդ այցով նպատակ ունի ցեղասպանության վերաբերյալ հզոր մեսիջ հղել Ֆրանսիայի հայկական համայնքին`  2014 թվականին Ֆրանսիայում նախատսված  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին