Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Ֆրանսիայի ներքին գործերի նոր նախարար Բրունո Լե Ռուի անունը ներառել է «անցանկալի անձանց» ցանկում, որոնց մուտքն Ադրբեջան արգելված է:
Պատճառն այն է, որ Բրունո Լե Ռուն, լինելով Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, 2015 թվականի սեպտեմբերին այցելել է Լեռնային Ղարաբաղ: Նա ներառվել է Ադրբեջանի «սև ցուցակում» դեկտեմբերի 6-ին, որտեղ գտնվում է 91 համարի տակ, գրում է contact.az-ը:
Այսօրվա դրությամբ Ադրբեջանի «անցանկալի անձանց» ցանկում կա 623 օտարերկրացի: