▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրեզնոյում տեղի է ունեցել Արև Պետրոսյանի ցուցահանդեսը

Ֆրեզնոյի Սուրբ Երրորդություն Մայր Եկեղեցում  դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել արվեստագետ Արև Պետրոսյանի նկարների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը տեղի է ունեցել հայ գաղթօջախի նվիրյալներ Ֆիլիպ և  Ֆլորենս Փառնաքեանների ու Տէյվիտ և  Լինտա Յովհաննէսեանների հովանավորությամբ:

Ներկայացված 13 գեղանկարները նախատեսված էին հենց այս ցուցահանդեսի համար:

Բացման խոսքով հանդես է եկել Էրըն Փառնաքեան-Մելքոնեանը, ով ներկայացրել է արվեստագետին:  

Իր խոսքում Արև Պետրոսյանը նշել է, որ այս ցուցահանդեսն իր համար յուրահատուկ նշանակություն ունի, քանի որ այն կամուջ է հայրենի մշակույթի  և ԱՄՆ ամենահին հայկական գաղութի՝ Ֆրեզնոյի միջև:  

Արև Պետրոսյանն իր գործերից երկուսը նվիրել է Ս. Երրորդություն մայր եկեղեցուն, իսկ նկատի ունենալով, որ ծիսական համայնքն առաջիկա տարվա ընթացքում նշելու է եկեղեցու 100-ամյակը, խոստացել է սրահի պատը զարդարել նոր գեղանկարով: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին