▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը հայտնեց, թե երբ կհրաժարվի մանդատից

 

 

«Ծառուկյանի մանդատը․․․ այսօր երկրի բոլոր խնդիրները լուծել ա, ասենք ներդրումները արել ա, ժողովրդի վիճակը լավացել ա, Ղարաբաղի խնդիրը լուծված ա, էսօր ամենակարեւորագույն խնդիրը Ծառուկյանի մանդա՞տն է։ Եթե իմ պատկերացրած երկիրը լինի, բոլորի դեմքին ժպիտ լինի, ես ինքնակամ կհրաժարվեմ»։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ հիմա մանդատից հրաժարվի, որպեսզի խոսակցությունները դադարեն, Ծառուկյանը նշել է, որ խոսակցություններն անհիմն են, վնաս են պետությանը, ժողովրդին, ինքն այդ մասին իր պատասխանում խոսել է: Նա նշել է, որ իր բիզնեսները հանձնել է կառավարման, կառույցներ տարիներով չի գնում: ԲՀԿ ղեկավարը հայտնել է, որ այս խոսակցություններն արդեն ներդրողների մոտ մտավախություն է առաջացրել, որ տեղից հելնողն անհիման հայտարարություներ կանի. «Կարող ա՝ վատ է քնել, չի կարելի: Կարող ա՝ մարդը վատ քնի-հելնի, անհիմն եզրակացություն անի: Ներդրողներն են արդեն մտածում են՝ հայաստանում ներդրում անեն, թե՝ ոչ» :

Հարցին, թե երբ կհրաժարվի մանդատից, ԲՀԿ առաջնորդը պատասխանել է՝ երբ Հայաստանն  իր պատկերացրած երկիրը լինի, ժողովրդի վիճակը լավանա, վարկերը փակվեն, զարգացում լինի, մարդկանց դեմքին ժպիտ լինի:

Հիշեցնենք՝ Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը վերջերս դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով Ծառուկյանին զրկել պատգամավորական մանդատից եւ քրեական հետապնդում հարցուցել՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։ ՔՈ ՍԴԿ-ն իր դիմումին կցել էր նաեւ տեսանյութեր, որտեղ Ծառուկյանի խոսքից ակնհայտորեն ենթադրելի է, որ խոսում է իր բիզնեսների մասին:

 

 

 

Կարդացեք նաև՝ Որևէ առևտրային կազմակերպությունում որևէ պաշտոն չեմ զբաղեցնում. Ծառուկյանը պատասխանել է Արարատ Միրզոյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին