ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրատապ հավաք է հրավիրել:
Այս մասին հայտնում են ԲՀԿ պատգամավորները։

Հանդիպման օրակարգում ներքաղաքական հարցերի շուրջ որոշակի քննարկումներ են, հատկապես Գագիկ Ծառուկյանի վերջին հավաքին հետևած քաղաքական հայտարարությունների ու իրադարձությունների զարգացումներին պատասխան ԲՀԿ հետագա անելիքները:
Ենթադրվում է՝ երեկվա ինֆորմացիոն տհաճ արտահոսքից հետո Գագիկ Ծառուկյանն այսօր կտրուկ քայլերի մասին հայտարարություն կանի։
Ըստ արդեն տարածված տեղեկությունների, ԲՀԿ նիստն արդեն իսկ ավարտվել է։ Թեև կար տպավորություն, որ ներքաղաքական այս փուլում կհրապարակվի ԲՀԿ ռազմավարությունը, և կհնչեն սուր տեսակետներ, սակայն հանդիպումը եղել է աշխատանքային և քննարկվել են հետագա անելիքները։
Կարդացեք նաև՝ Ծառուկյանը 22 տարի անց արդարացվել է․ Ռոստոմյանը հրապարակել է դատավճիռը
Կարդացեք նաև՝ Համացանցում տարածվել է Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ խմբակային բռնաբարության գործի մանրամասները
Կարդացեք նաև` Ռուստամ Բադասյանը՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասին, որի նյութերը տարածվել են համացանցում


