Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, որոշում կայացրեց կալանավորել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Այս մասին հայտնեցին Ծառուկյանի պաշտպանները: Նրանց խոսքով՝ Ծառուկյանը կկալանավորվի 2 ամսով: Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մեջ: ԲՀԿ ղեկավարը, սակայն, չի ընդունում մեղադրանքները: |
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet