Նորակառույց «Ռոսիա-Մոլ» առեւտրի կենտրոնի բացման արարողությանն այսօր ներկա է եղել նաև Գագիկ Ծառուկյանն, ում անձամբ հրավիրել է Խաչատուր Սուքիասյանը. վերջինիս է պատկանում նորակառույց առևտրի կենտրոնը:
Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Մուկուչյանը Asekose.am-ի հետ զրույցում նաև նշեց, որ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Երեւանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատը «Ռոսիա-Մոլ»-ում ունի տաղավար, որտեղ ներկայացված են խմիչքի բազմատեսակ արտադրանքը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ նորակառույց առևտրի կենտրոնի բացմանը մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը. նա Բաղրամյան 26-ից «Ռոսիա Մոլ» գնացել էր մետրոյով: