▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործ չի հարուցվի

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը, այս մասին տեղեկացրել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահանջով: Դիմումը գլխավոր դատախազությունը փոխանցել էր ՀՔԾ-ին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին