▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանի որդու մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, վարակվել է կորոնավիրուսով:

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը՝ հավելելով, որ Նվեր Ծառուկյանին հրավիրել էին հարցաքննության, սակայն նրա փաստաբանը գրությամբ տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով այս պահին չի կարող ներկայանալ, քանի որ նրա մոտ կորոնավիրուս է հաստատվել:

Հարցին, թե ի՞նչ գործի շրջանակներում էր Ծառուկյանը հրավիրվել հարցաքննության, Եգանյանը պատասխանել է. ««Պարտեզ» ռեստորանի մոտ կատարված դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով, որի շրջանակներում քաղաքացի Նվեր Ծառուկյանն ունի վկայի դատավարական կարգավիճակ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին