Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Գլխավոր դատախազության՝ ընդդեմ Կարապետ Գուլոյանի և Ռոզա Ծառուկյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցի քննությունը:
Հետք․am-ն է գրում ու նշում, որ դատախազության ներկայացուցիչը միջնորդում է «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ին ներգրավել որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ, քանի որ Գուլոյանն ու Ծառուկյանը բանկում ունեն 2000 հատ բաժնետոմս:
Նշենք, որ Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանն ու նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը, ամուսիններ են:
Գլխավոր դատախազությունը՝ ի դեմս Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության, պահանջում է Կարապետ Գուլոյանից և Ռոզա Ծառուկյանից բռնագանձել մեկ բնակելի տուն և մեկ հողամաս Կոտայքի մարզում, 2 ընկերությունում՝ «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ում և «Էլեկտրոմոնտաժ ՍՊԸ-ում ունեցած բաժնետոմսերը, 1 մլրդ 638 մլն 557 հազ. դրամ բարեխիղճ ձեռք բերողին փոխանցված գումար և 58 մլն 120 հազ. ապօրինի եկամտի մնացորդ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։