▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանն Ամանորն անցկացրել է Նիցցայում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը տոնական օրերին գտնվել է Ֆրանսիայում: Նա իր ընտանիքով Ֆրանսիայի Նիցցա քաղաք է մեկնել անցած տարվա վերջին Սուրբ ծննդյան օրերից առաջ և այնտեղ է անցկացրել նաև Նոր տարին:

Այս մասին գրում է «Առաջին լրատվականը», որը փորձել է  ԲՀԿ ղեկավարի մամլո խոսնակից պարզել՝ արդյոք Գ. Ծառուկյանը վերադարձե՞լ է Հայաստան, թե՞ Նիցցայում է անցկացնելու նաև հին Նոր տարին: Իվետա Տոնոյանն ասել է,   թե Գ. Ծառուկյանն ամանորյա տոներն անցկացրել է արտերկրում և արդեն վերադարձել է: Բայց նա չի ցանկացել հաստատել կամ հերքել մեր այն լուրը, որ ԲՀԿ նախագահը եղել է Նիցցայում՝ ասելով, թե դա խիստ անձնական տեղեկատվություն է:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին