▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, կալանավորվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասությանը բավարարել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը և որոշում կայացրել երկու ամսով կալանավորել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին։

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Նա ձերբակալվել էր օգոստոսի 27-ին:

Հավելենք, որ մեղադրանք է առաջադրվել նաև նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին