▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Խաչատրյանին առաջադրվելու է մեղադրանք՝ խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար․ Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով վաղ առավոտից ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող ինչպես բնակելի, այնպես էլ գրասենյակային տարածքներում ԱԱԾ-ի իրականացրած գործողություններին, ասել է.

«Վաղ առավոտից Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում, նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում»:

Վանեցյանը տեղեկացրել է նաև, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվելու.  

«Նախկին ՊԵԿ նախագահ, նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին առաջադրվելու է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք, չի բացառվում, որ մեղադրանքը լրացվի այլ հոդվածներով»,- լրագրողների հետ զրույցում նշել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին