«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր Ազգային Ժողովում հայտարարել է, որ իրենք Սահմանադրության շրջանակներում ամեն ինչ անելու են, որ ժողովրդի քվեով ընտրված նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա ապահովել մեր պետության մեջ վերջապես ժողովրդի քվեով իշխանություն ձեւավորելու ավանդույթը: Այս հայտարարությանն, ինչպես գրում է Նյուզ.am-ն, արձագանքել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու նշել. «Ես հասկանում եմ մեր գործընկերներին, բայց Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվել է Սերժ Սարգսյանը: Ես գիտեմ մի բան, չարի վերջը գալու է, քիչ չարություն արեք»:
Գալուստ Սահակյանը` «Ժառանգությանը». Քիչ չարություն արեք
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet