▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գալստանյանը շառլատան է». Արսեն Թորոսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, Civic-ի եթերում պատասխանելով հարցին՝ շարժումն ի՞նչ տվեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, պետությանն ու իշխանությանը, ասել է. «Պետությանը հատուկ ինչ-որ բան չտվեց, մի վատ բան արձանագրվեց, որ ցուցարարները հարձակվեցին իրենց ծառայությունն իրականացնող ոստիկանների վրա: Իշխանությանը, միգուցե, հնարավորություն տվեց իրերը, իրադարձություններն ու անձանց ուղիղ իրենց անունով կոչելու, իսկ կոնկրետ իրեն, աջակցող ուժերին ու եկեղեցուն, տվեց չեղած հեղինակության հեղինակազրկում... Ցավս այն է, որ մեր որոշ քաղաքացիներ խաբվել են այս շառլատանի հայտարարություններին, իսկ որ նա պարզապես շառլատան է, փաստ է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին