▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարիկ Մարտիրոսյանը НТВ-ի եթերում խուսափել է «Ազերչայ»-ի գովազդից

Լրագրող եւ հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը նկատել է, որ Գարիկ Մարտիրոսյանը НТВ հեռուստաալիքի «Маска» շոուի եթերում, որտեղ ժյուրիի անդամներից մեկն է, չի գովազդել «ադրբեջանական» թեյը։  

«Դիմակ» շոուի ժամանակ ստեղծված իրավիճակը Սոբչակը կազուսային է անվանել։ Նրա խոսքով՝ «Ազերչայը» հաղորդման գլխավոր հովանավորն էր։ Ժյուրիի անդամները թողարկումների ժամանակ ընկերության լոգոտիպով բաժակներից թեյ են խմել, ընդ որում՝ Մարտիրոսյանը կամ բաժակն այնպես է դրել, որ գրությունները չերևան, կամ ընդհանրապես հրաժարվել է ըմպելիքից։

«Զվարճալի պատմություն է, իհարկե. Գարիկը հայ է, այստեղ ադրբեջանցի հովանավոր է, հակամարտության շրջանակներում դա, հավանաբար, շատ հարցեր կառաջացներ, և ահա նա քողարկում է բաժակը»,-Telegram-ում գրել է Սոբչակը։

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Շոու-բիզնես ավելին