Հումորիստ, սցենարիստ և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, այս շրջանում իր հանգիստն է անցկացնում Թուրքիայում։
Ժաննան նախ լուսանկարներ էր հրապարակել Բոսֆորի ափից՝ ցույց տալով, թե ինչպես է նախաճաշում տեղի ռեստորաններից մեկում, իսկ արդեն երեկ Ժաննան այցելել է Ստամբուլի նշանավոր Դոլմաբահչեի պալատ, որտեղից էլ մի շարք հրապարակումներ է արել՝ հետևորդների հետ կիսվելով Թուրքիայի տեսարժան վայրերի կադրերով։
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Նշենք, որ Ժաննան պարբերաբար խոսում է հայերի դրական կողմերի մասին, բայց, կարծես թե, դա նրան չի խանգարում հանգիստը կազմակերպել Թուրքիայում»։